Տիգրան Կարապետյանը սպառնում է «կարմիր քարտ» ցույց տալ Հայաստանի իշխանություններին![]() 15 փետրվարի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Մատենադարանի մոտ, որտեղ Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը անց է կացնում իր «համագումարը բաց երկնքի տակ»: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, համագումարի մասնակիցները նամակ են ընդունել, որը մտադիր են հանձնել ՀՀ նախագահին: Ուղերձում, մասնավորապես, թվարկվում են կուսակցության հիմնական պահանջները՝ ազատ արձակել մարտի 1-ի գործով բոլոր կալանավորներին, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումը և արևմտյան խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում, ջավախահայության հարցը բարձրացնել պետական մակարդակի: Ըստ Տիգրան Կարապետյանի, նա պայքարում է միայն իշխանությունների դեմ: «Մեր կուսակցությունը չի պատրաստվում որևէ կոալիցիայի մեջ մտնել: Ես գիտեմ, որ իմ դեմ են տրամադրված հայաստանյան ԶԼՄ-ները, մասնավորապես, «Հայկական ժամանակը»: Մենք ցանկանում էինք համագումարը անցկացնել մարզահամերգային համալիրում, սակայն, մեզանից պահանջեցին 10 մլն դրամ, նման գումար մենք չունեինք: Այժմ մենք համագումար ենք անցկացնում, իսկ փետրվարի 28-ին մեծ հանրահավաք կլինի: Եթե մինչ փետրվարի 28-ը իշխանությունները չկատարեն մեր պահանջները, մենք նրանց «կարմիր քարտ» ցույց կտանք, մենք նրանց «ոչ» կասենք»,-ասել է լրագրողներին Տիգրան Կարապետյանը: Հանրահավաքի մասնակիցների մի մասը մնացել է Մատենադարանի մոտ, մյուսները շարժվել են դեպի նախագահի նստավայր՝ հանձնելու համար իրենց ուղերձը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |