Էդվարդ Նալբանդյան. Երևանը բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարեւոր հարցերում![]() 17 փետրվարի 2011 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի արտգործնախարարի այցն անշուշտ վկայում է մեր երկրների միջեւ ակտիվ զարգացում ապրող հարաբերությունների մասին, ինչը նշանավորվեց անցյալ տարի Հանրապետության նախագահի Չինաստան կատարած այցելությամբ եւ հանդիպումով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինտաոյի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իր չին պաշտոնակից Յան Ձիեչիի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, կանոնավոր քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը: «Մենք այսօր քննարկեցինք երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, համագործակցության գոյություն ունեցող ոլորտներն առավել ընդլայնելու եւ նորերն ընդգրկելու հնարավորությունները»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարաը: Ըստ նախարարի, երկկողմ տնտեսական կապերի զարգացման կարեւոր վկայություն է հայ-չինական «Շանսի Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը, Հայաստանում Չինաստանի կողմից իրականացվող տնտեսական ծրագրերը՝ ՀԷԿ-երի կառուցումը, հեռահաղորդակցության բնագավառում համագործակցությունը: Կընդլայնվեն համագործակցության ոլորտները, այդ թվում` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության եւ այլ բնագավառներում: Օրերս ՀՀ կառավարության կողմից Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ ընդունած որոշումը նոր թափ կհաղորդի գործարար, մշակութային եւ կրթական փոխանակումներին, ասել է Նալբանդյանը: «Մենք քննարկեցինք Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարեց նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերին: Խոսեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Այս ենթատեքստում Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը մեզ համար կարեւոր հարցերում: Հայաստանն, ին հերթին, վերահաստատում է «Մեկ Չինաստանի» վերաբերյալ իր ավանդական դիրքորոշումը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը մամլո ասուլիսում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |