ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն, թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին շրջանում ակնհայտորեն վատթարանում են: Մասնավորապես, ինչպես նշվում է իսլամական «Զաման» թերթի վերլուծական հոդվածում, ԱՄՆ ազդեցիկ հրեական կազմակերպություններից մեկը` Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտը դատապարտել է Անկարայի դիրքորոշումը ԱՄՆ-ի հանդեպ, ինչպես իրաքյան ռազմարշավի օրերին, այնպես էլ հաջորդող ժամանակաշրջանում: Այդ կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ ընդգծվում է, որ նախորդ տարիների ընթացքում հրեական կազմակերպությունները բազմիցս անգամ օգնել են թուրքերին, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու հարցում: «Մինչ օրս մենք չենք ցանկացել բարձրաձայն դատապարտել Թուրքիային: Ենթադրում էինք, որ պատերազմից հետո Անկարան կկարգավորի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Բայց մենք սխալվեցինք այս հարցում», - հայտարարել են ԱՄՆ հրեական համայնքի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---