Բաքվի մոտ կայծակնային պատերազմ չի ստացվի, կարծում է Ստեփան Գրիգորյանը![]() 24 փետրվարի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համբերություն դրսևորեն, քանի որ այդ հակամարտությունը չի կարող կարգավորվել մեկ օրում: Այդ մասին Երևանում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Առանց բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության և Արցախի ժողովրդի կամքի գործընթացը չի շարժվի տեղից»,- ասել է քաղաքագետը: Նա հոռետեսորեն է վերաբերվել բանակցություններից Ադրբեջանի դուրս գալու և Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությանը: Նրա խոսքերով, Բաքուն չի համարձակվի գնալ գերտերությունների կամքին հակառակ և պատերազմ սկսել Ղարաբաղում: «Կայծակնային պատերազմ չի ստացվի»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |