Հայաստանի և Լեհաստանի զինվորականները քննարկել են երկու երկրներում իրականացվող պաշտպանական բնագավառի բարեփոխումները![]() 24 փետրվարի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-24-ը աշխատանքային այցով Երևան էին այցելել Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի և Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունները: Այցի ընթացքում պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության, կադրերի և ռազմական կրթության և գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչությունների ներկայացուցիչների հետ, այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում իրականացվող պաշտպանական բնագավառում բարեփոխումների և պաշտպանության ռազմավարական վերանայման ուղությամբ փորձի փոխանակման, ինչպես նաև ռազմական կրթության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Փետրվարի 24-ին պատվիրակություններին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Գոհունակություն հայտնելով պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկայիս մակարդակի կապակցությամբ, Դ.Տոնոյանը նախանշել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել զարգացման և նոր նախագծերի իրականացման հեռանկարները: Այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2011թ. երկկողմ համագործակցության պլանը, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |