Շավարշ Քոչարյանն ու Գիեդրիուս Չեկուոլիսն անհրաժեշտ են համարում ղարաբաղյան կարգավորման հարցում փոխվստահության մթնոլորտի ձևավորումը![]() 24 փետրվարի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի մանրամասները: Փոխնախարար Քոչարյանը դեսպան Չեկուոլիսին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլի մանրամասները, բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաև ընդգծեց Լեռնային Ղարաբաղի մոտեցումներին անմիջական շփումներով տեղեկանալու կարևորությունը: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխվստահության մթնոլորտի ձևավորման և այդ ուղղությամբ առկա մեխանիզմների ամրապնդման և միջոցառումների իրականացման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |