ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված բանաձևերում ԼՂՀ անկախության հռչակագիրը երբեք անօրինական չի համարվել

PanARMENIAN.Net - Միջազգային պրակտիկայում բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը, որոնցում խոսվում է երկրների տարածքային ամբողջականության մասին, անմիջականորեն վերաբերվում են ուժի կիրառմանը: Այդ մասին Երևանում «Արցախ. թագավորությունից հանրապետություն» քննարկման ընթացքում հայտարարել է իրավաբան, Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի մագիստրոս Լևոն Գևորգյանը: Խոսելով Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի մասին` նա ուշադրություն է դարձրել նրան, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1990-ականներին ընդունած Ղարաբաղի մասին բանաձևերում չի նշել, որ այդ հռչակագիրն անօրինական է: «Հայկական դիվանագիտությունը պետք է հատուկ շեշտադրի այդ փաստը: Անհրաժեշտ է ամեն կերպ ապացուցել, որ Ղարաբաղի անկախության հռչակումը համապատասխանել է միջազգային իրավունքի նորմներին»,- ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---