Հայաստանի ընդդիմությունն ակտիվորեն օգտագործում է Twitter-ն ու Facebook-ը մարտի 1-ի հանրահավաքի կազմակերպման համար

Հայաստանի ընդդիմությունն ակտիվորեն օգտագործում է Twitter-ն ու Facebook-ը մարտի 1-ի հանրահավաքի կազմակերպման համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմնակիցներն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերն ընդդիմության առաջիկա գործողությունների մասին տեղեկատվություն տարածելու համար: Մասնավորապես, Facebook-ում ՀԱԿ-ի կողմնակիցները բացել են Armenian Revolution of reform: March 1, 2011 էջը, որի միջոցով տեղեկություններ են տարածում մարտի 1-ի գործողությունների մասին:

Twitter-ում ՀԱԿ-ի մասնակիցները ստեղծել են հեշտեգ #mar1, որը օգնում է «լրահոս» ստեղծել, որտեղ կհայտնվեն մարտի 1-ի հետ կապված բոլոր թվիթերը (հաղորդագրությունները): Լրահոսում ընդդիմության կողմնակիցները հայտնում են մարտի 1-ին կայանալիք բողոքի ակցիայի մասին, որը նվիրված է Երևանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների 3-րդ տարելիցին:

Հիշեցնենք, որ Թունիսի, Եգիպտոսի և այլ արաբական երկրների զանգվածային ցույցերի կազմակերպիչները ևս ակտիվորեն օգտագործել են Twitter-ն ու Facebook-ը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---