Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մարդու իրավունքներն անարդարացիորեն անտեսվում են, կարծում է փորձագետը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ամենագլխավոր բացթողումն այն է, որ մարդու իրավունքները, մասնավորապես, ազգի ինքնորոշման իրավունքը մղվել է երկրորդ պլան: Այդ մասին Երևանում «Արցախ. թագավորությունից հանրապետություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը: Ինչպես նշել է փորձագետը, ԽՍՀՄ-ը ճանաչել է և պաշտպանել իր տարածքում գտնվող ազգային փոքրամասնություններին` դրանով հանդերձ ճանաչելով ազգերի ինքնորոշման իրավունքը: «Սկսած Մինսկի համաժողովից, որը կոչված էր կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսվել է և մղվել ետին պլան»,- հայտարարել է Անդրեաս Ղուկասյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---