Հարություն Մեսրոբյանը մեջբերեց Ստալինին. «Կարևոր չէ, թե ով ինչպես է քվեարկում, կարևոր է` ով է հաշվում»

PanARMENIAN.Net - Հայաստանում 20 տարի է գիտեն, թե ով է գալու իշխանության գլուխ հերթական ընտրություններից հետո, Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` անդրադառնալով գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Դրա հետ կապված` նա մեջբերել է Ստալինի խոսքերը. «Կարևոր չէ, թե ով ինչպես է քվեարկում, մեզ մոտ կարևոր է` ով է հաշվում»: «Պետք չէ շատ խելացի լինել 100 տոկոսով ասելու համար, թե ինչ է լինելու 2012-2013թթ., եթե ինչ-որ ցնցումներ չլինեն: Իսկ ահա եթե ցնցում լինի, ապա ինտրիգ կլինի»,- ասել է նա: Փորձագետի կարծիքով, հնարավոր ցնցման կարող է հանգեցնել կառավարման պետական համակարգի խարխլումը, որը սկսվում է գործող համակարգից ընդհանուր դժգոհությունից, իսկ ահա «քաղցած խռովությունների» ժամանակը Հայաստանում արդեն անցել է:

Իր հերթին, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հաղորդել է, որ կենտրոնը մտադիր է գարնանը հարցում անցկացնել բնակչության շարքում, երբ մարդիկ ավելի հակված կլինեն և կցանկանան իրենց կարծիքն արտահայտել գալիք ընտրությունների մասին: «Ընտրությունները ես միշտ համեմատում եմ առաջին ամուսնական գիշերվա հետ, երբ բոլորին հայտնի է, թե ինչ տեղի կունենա, բայց վերջնական կետ դնելու համար պետք է անցկացնել այդ ընտրությունները»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---