Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում վճռորոշ է լինելու Ղարաբաղի ժողովրդի կամքը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների կարծիքը վճռորոշ է լինելու Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին «Արցախ. թագավորությունից մինչև հանրապետություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ Անդրեաս Ղուկասյանը: «Այսօր բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան առաջարկությունները ապակառուցողական են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի համար: Այդ առաջարկներն անտեսում են այն իրողությունները, որ ձևավորվել են Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում վերջին 20 տարում»,-ասել է նա: Ըստ փորձագետի, եթե Հայաստանն իր ստորագրությունը դնի Մադրիդյան առաջարկությունների տակ, ապա դրանով կխախտի ԼՂՀ Սահմանադրությունը, որտեղ հստակ նշված են Ղարաբաղի սահմանները:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---