ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Փարիզ «Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա թմրանյութերի տարանցման ուղիները» թեմային նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, միջոցառման նպատակն է Կենտրոնական Ասիայում, մասնավորապես, Աֆղանստանում, թմրանյութերի արտադրման եւ դեպի Եվրոպա դրանց տարանցման հետ պայքարի արդիական հարցերի քննարկումը: Գագաթնաժողովին կմասնակցեն աշխարհի ավելի քան 50 պետությունների ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչներն են Ֆրանսիայի ԱԳՆ-ն եւ ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցագործությունների հարցերի գծով վարչությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---