Նարեկ Գալստյան. Հայաստանին հետաքրքրում է ոչ թե անդամակցությունն ԵՄ-ին, այլ փոխշահավետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի օրակարգում չկա Եվրամիությանն անդամակցելու հարց, հայտարարել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, փորձագետ Նարեկ Գալստյանը: «Նման նպատակներ մենք պաշտոնապես մեր առջև չենք դնում: Մեզ համար առաջնահերթ է ԵՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծումն ու ազատականացումը, իսկ ապագայում չի բացառվում նաև ԵՄ-ի հետ արտոնագրային ռեժիմի վերացումը»,-հայտարարել է նա:

Փորձագետը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ ԵՄ-ն, առաջինը, շատ հարուստ քաղաքական-տնտեսական կազմակերպություն է և տարածք, որտեղ կան լավ հնարավորություններ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացիայի ենթարկելու համար: Երկրորդը, Հայաստանի համար շահավետ է համագործակցությունը ԵՄ-ի հետ որպես քաղաքական գործընկերոջ, երրորդը, ԵՄ-ն ակտիվ խաղացող է դառնում Հարավային Կովկասում իր տարածաշրջանային նախագծերի ու էներգետիկ ոլորտում առանձնահատուկ շահերի շնորհիվ: ԵՄ-ի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը բխում է Հայաստանի շահերից, ասել է փորձագետը:

Գալստյանը հավելել է, որ այժմ համագործակցությունն ԵՄ-ի հետ իրականցվում է երկու ծրագրերի շրջանակներում՝ Եվրոպական հարևանություն և նրա առավել կոնկրետացված տեսակը՝ Արևելյան գործընկերությունը, որոնք լավ հնարավորություն են տալիս Հայաստանին ներթափանցել եվրոպական շուկա և փոխշահավետ հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ: Նա նշել է նաև, որ Հայաստանը այդ ծրագրերի շրջանակներում շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության ձևաչափի ստեղծման մեջ, ինչը բխում է նաև ԵՄ-ի շահերից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---