Նարեկ Գալստյան. Հայաստանի վարչապետի այցը Բրյուսել կմոտեցնի ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման կոնկրետ ժամկետը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի Բրյուսել կատարելիք այցի ժամանակ և ԵՄ ղեկավարության հետ կայանալիք հանդիպումներում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ԵՄ-ի հետ, մասնավորապես տնտեսական ու մշակութային ոլորտներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս, փորձագետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա, այդ պայմանավորվածությունները կարող են էլ ավելի մոտեցնել Հայաստանի համար ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման կոնկրետ ժամկետը:

Իր հերթին փորձագետ Անդրեաս Ղուկասյանը կասկած է հայտնել, թե վարչապետի այցի ընթացքում կարող են կոնկրետ պայմանավորվածություններ ստորագրվել, «քանի որ սա միայն գործընթացի սկիզբն է»: Ըստ նրա, այցի գլխավոր նպատակն է Հայաստանի պաշտոնական համաձայնությունը ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---