Երևանի քաղաքապետարանն առաջարկել է հայկական ընդդիմության ցույցն անցկացնել Մատենադարանի դիմաց, այլ ոչ թե Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանն առաջարկել է հայկական ընդդիմության ցույցն անցկացնել Մատենադարանի դիմաց, այլ ոչ թե Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) առաջարկել է մարտի 30-ին և 31-ին իրենց հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում, այլ ոչ թե Ազատության հրապարակում, ինչպես առաջարկել էր ՀԱԿ-ը: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, այդ օրերին Ազատության հրապարակում զանգվածային միջոցառումներ են նախատեսված, որոնց անցկացման համար հայտերը ներկայացվել և ընդունվել էին նախօրոք` փետրվարի 23-ին և մարտի 2-ին: Մինչդեռ ՀԱԿ-ը հանրահավաք անցկացնելու իր մտադրության մասին տեղեկացրեց մարտի 11-ին և 12-ին:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` այդ օրերին երթ անցկացնելու մտադրությանը, ապա այն ընդունվել է ի գիտություն:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---