ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌՆՎՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

PanARMENIAN.Net - 04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ խոսել են խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ բնակչության ընդգրկման կարեւորության մասին:

Ինչպես հայտնի դարձավ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին դիվանագիտական աղբյուրներից, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ` Վաշինգթոնում կայացած հատուկ ճեպազրույցում:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները կմասնակցեն բանակցություններին «հարմար պահին»:

«Տարածաշրջան կատարվող այցերի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները այցելում են Ստեփանակերտ եւ հանդիպում են տեղական խիշանությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, մենք գիտենք, որ Հայաստանի նախագահը մշտապես կապ է պահպանում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ : Այնպես որ, նրանք տեղեկացված են բանակցությունների ընթացքի եւ բովանդակության մասին, եւ նրանց մոտեցումները հաշվի են առնվում եւ օգտագործվում են խաղաղ գործընթացում»,- ասել է ամերիկյան դիվանագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---