ՖԼՈՐԻԴԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՎ

PanARMENIAN.Net - 04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆլորիդայում կայանալիք բանակցությունների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդես գալ ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկով:

Ինչպես հայտնի դարձել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին դիվանագիտական աղբյուրներից, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը` Վաշինգթոնում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ: Դիվանագետի անունը չհրապարակելու պայմանով անցկացված ճեպազրույցը կազմակերպվել էր ապրիլի 3-ին Ֆլորիդայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին:

Ամերիկյան դիվանագետը հիշեցրել է, որ տարբեր ժամանակներում արված ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք առաջարկները շարունակում են բանակցությունների սեղանին մնալ: Նա ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են օգտագործել դրանք: Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը միաժամանակ հայտարարել է, որ միջնորդները չեն պատրաստվում «նորացնել» իրենց նախկին առաջարկները: Նրա խոսքերով, հիմքեր չկան ենթադրելու, որ այդ առաջարկները կդառնան խաղաղ համաձայնագրի հիմքը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---