Երիտասարդ համալսարանականները պահանջում են ԵԱՀԿ ՄԽ-ից խստորնեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի զիված ուժերի դիպուկահարների կողմից հակամարտության շփման գոտում հայ զինծառայողների զոհվելու փաստը «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն կոչով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին և Մինսկի խմբի համանախագահներին: Համալսարանականները մասնավորապես պահանջում են խստորնեն դատապարտել Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունների Ադրբեջանի կողմից կոպիտ խախտման փաստերը, որի արդյունքում զոհվեցին հայ զինծառայողներ, որոնցից վերջինը ԵՊՀ 2-րդ կուրսի ուսանող Ահարոն Հայրապետյանն էր: Հայտարարության հեղինակները պահանջում են հրապարակայնորեն հաստատել, որ հակամարտության լարվածությունը մեծանում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների արդյունքում և կատարված փաստերի վերաբերյալ անցկացնել անաչառ հետաքննություն: «Հաշվի առնելով, որ դիպուկահարների գործողություններից զոհվում են հայ զինծառայողներ` դիպուկահարներին միակողմանի` «բարի կամքի դրսևորման» ետ քաշման համապատասխան հրապարակային առաջարկություն ներկայացնել նաև Ադրբեջանի ղեկավարությանը», ասվում է «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
---