Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներն ոչնչացնելու Բաքվի սպառնալիքը պետական ահաբեկչություն է![]() 23 մարտի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հակաօդային պաշտպանությունը լավագույնն է տարածաշրջանում: Այդ մասին այօրս Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հայաստանի հակաօդային պաշտպանությունը գերազանցում է իր որակով նույնիսկ Թուրքիայի ու Իրանի նման պաշտպանությունը: Անդրադառնալով պաշտոնական Բաքվի այն հայտարարությանը, թե «Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող օդանավերը կոչնչացվեն», փորձագետն ասել է, որ դա Ադրբեջանի հերթական սադրանքն է: «Ադրբեջանի սպառնալիքները այլ կերպ, քան պետական ահաբեկչություն չես որակի»,-ասել է Հովհաննիսյանը: Սակայն, փորձագետը նշել է, որ տեխնիկապես Բաքվի համար բավականին բարդ կլինի իրագործել սպառնալօիքը: Ընդ որում, նա նշել, է, որ Ադրբեջանի ցանկացած նման գործողություն համարժեք պատասխան կստանա: Ըստ նրա, ադրբեջանական քաղավիացիան տեխնիկապես առավել խոցելի է հայկական զինված ուժերի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |