Վարդան Օսկանյանը կոչ է անում ՀՀ նախագահին հորդորել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

Վարդան Օսկանյանը կոչ է անում ՀՀ նախագահին հորդորել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ութերորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է. նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Նման հայտարարություն է արել ՀՀ նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է Հովհաննիսյանի առողջության վրա, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:

Անկասկած, իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը և հեռանկարի բացակայությունը, գտնում է Օսկանյանը:

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադրի կարծիքով, աաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին և հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա Հանրապետության նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: «Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաև ելք կլինի ստեղծված իրավիճակից»,-ասել է Օսկանյանը:

 Ուշագրավ
---