ԱՄՆ համար անընդունելի են Արցախ թռչող ինքնաթիռները ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքները![]() 23 մարտի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն անընդունելի է համարում Ադրբեջանի սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները ոչնչացնելու մասին: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Նման սպառնալիքները չեն բխում այն սկզբունքներից, որոնք պետք է հաշվի առնի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- նշել է դեսպանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն կարևորում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բոլոր երեք սկզբունքները, սակայն ամենակարևորը համարում է ուժ չկիրառելու սկզբունքը: Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել է Մամեդովը: ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |