ՀՀ վարչապետը միջազգային հանրությանը կոչ է անում Ղարաբաղում զինադադարը խախտողի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել![]() 23 մարտի 2011 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը պետք է ղարաբաղյան հակամարտության կողմերին հայտարարի, որ եթե կողմերից մեկը ուժ կիրառի հիմնախնդրի լուծման համար, ապա միջազգային հանրության արձագանքը հստակ և անհապաղ է լինելու: Այդ մասին, ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում կառավարական ժամի ընթացքում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Միջազգային հանրությունը պետք է հակամարտության կողմերին հստակ ուղերձ հղի, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և եթե կողմերից մեկը ուժի դիմի, միջազգային հանրության արձագանքը չի հապաղի: Ես գտնում եմ, որ միջազգային հանրության կողմից նման քոմյունիքեի ընդունումը կարող է նպաստել Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցություններին»,- ասել է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանի կարծիքով, միջազգային կազմակերպությունները պետք է նաև պարզաբանեն, թե ինչպիսի միջոցներ, պատժամիջոցներ են ձեռնարկելու ուժի չկիրառման սկզբունքը խախտած պետության նկատմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |