Ներքին քաղաքական գործընթացները զուտ Հայաստանի ներքին գործն է, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը![]() 23 մարտի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ միայն կողջունի լարվածության մեղմացումը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Պատասխանելով Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հնարավոր երկխոսության մասին հարցին` դեսպանը նշել է, որ ներքին քաղաքական գործընթացները երկրում զուտ Հայաստանի ներքին գործն է, և ԱՄՆ-ն չի կարող ներգրավված լինել այդ խնդիրների մեջ: Մարի Յովանովիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն օժանդակում է սկզբունքները, այլ ոչ թե քաղաքական ուժերին կամ անհատներին: Մեկնաբանելով այն փաստը, որ հայկական ընդդիմության կողմնակիցները դեռևս կալանքի տակ են, դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ողջունել է համաներման մասին հայտարարությունը և հույս ունի, որ ապագայում այդ անձանց ազատ արձակելու գործընթացը կշարունակվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |