22 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - 24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախաձեռնող խումբ սետղծած 22 կուսակցություն եւ հասարակական կազմակերպություն շարունակում են երկրի կառավարությունից պահանջել չեղյալ համարել Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթը:

Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշել է, որ էներգացանցերի սեփականաշնորհումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ կարող է ներքաղաքական եւ տնտեսական ապակայունացման հանգեցնել:

Մամլո ասուլիսում նաեւ հայտարարվել է, որ մինչեւ մարտի 29-ը (ցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթողների պաշտոնական հայտարարման օրը) նախաձեռնող խումբը մտադիր է Երեւանում բողոքի զանգվածային հանրահավաքներ անցկացնել:

Արամ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ նախաձեռնող խումբը հանդիպման խնդրանքով դիմել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: «Վարչապետի հանձնարարությամբ մեզ ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավարը, սակայն հանդիպումը էական արդյունքներ չունեցավ»,- ասել է Արամ Սարգսյանը: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---