Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ չի արել դադարեցնել հացադուլը![]() 28 մարտի 2011 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Ինչպես PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «դա քաղաքավարության այց էր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին»: Նա նշել է նաև, որ Մարի Յովանովիչը հետաքրքրվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի առողջական վիճակով, թեև Հովհաննիսյանին կոչ չի արել դադարեցնել հացադուլը, քանի որ դա նրա «քաղաքական որոշումն է»: Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովում Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ և ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |