Ջամալյան. Բաքուն շահագրգռված չէ մեղմացնել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում![]() 29 մարտի 2011 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության մեղմացումը ձեռնտու չէ ադրբեջանական կողմին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, չնայած, որ Ադրբեջանի նախագահը ստորագրեց Սոչիի հայտարարությունը, պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի ձախողի Ադրբեջանի և ԼՂՀ զորքերի շփման գծում լարվածության մեղմացման ուղղությամբ ջանքերը: Հոգեբանի կարծիքով, Ադրբեջանի հայտարարությունները հայկական զինված ուժերի կողմից 9-ամյա երեխային, իբր, սպանելու մասին հարկավոր է դիտարկել հենց այս համատեքստում: Ինչպես նշել է Ջամալյանը, հակահայկական հայտարարություններով և սպառնալիքներով Ադրբեջանի ղեկավարությունը երկրի հասարակությանը պատրաստում է Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը: Ջամալյանի գնահատմամբ, ելնելով վերը ասվածից, կարելի է եզրակացնել, որ Բաքուն բոլորովին շահագրգռված չէ կայունացնել իրադրությունը շփման գծում և երբեք չի համաձայնի դիպուկահարների հեռացմանը հակամարտության գոտուց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |