ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսում է պահեստազորայինների վերապատրաստման ծրագիր![]() 2 ապրիլի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-10-ը Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում տեղի են ունենալու պահեստազորայինների ուսումնական հավաքներ: Ինչպես նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը, այդ հավաքները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության բարձրացման ծրագրի մաս են և բոլորովին կապված չեն պատերազմի վերսկսման վտանգի հետ: «Պահեստազորայինները մեր երկրի ռազմական պոտենցիալի մի մասն են, նրանց վերապատրաստումը և ռազմամոբիլիզացիոն պաշարների կատարելագործումը հնարավորություն կտան մեր պետությանն անվտանգության մթնոլորտի փոփոխության դեպքում քայլեր ձեռնարկել, որոնք ադեկվատ կլինեն այդ սպառնալիքներին»,- ասել է նա: Կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ գնդապետ Առաքել Մարտիկյանը նշել է, որ սկսված հավաքները ԶՈՒ մարտական պատրաստվածության հերթական պլանային միջոցառումներն են: Նա նշել է, որ սակրավորներն առաջինն են սկսել իրենց հավաքները, քանի որ նույն ժամանակ զորավարժարանում պետք է ճամբարային հավաքը ավարտեր ինժենարային-սակրավորային ուսումնական գունդը, և որոշվել է զուգահեռ անցկացնել պահեստազորայինների և ժամկետային զինծառայողների հավաքները: Նա նաև հաղորդել է, որ հավաքներին մասնակցում են երկու երկու զինվորական կոմիսարիատի պահեստազորայիններ` Արմավիրի և Էջմիածնի: Իր հերթին, ինժեներային զորքերի վարչության պետ գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը հաղորդել է լրագրողներին, որ պահեստազորայինները հավաքներին սովորելու են ականապատում և ականազերծում, ինժեներային արգելափակոցների շինարարություն և այլն:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |