Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն կերպ շահարկել հայկական ԱԷԿ-ի հարցը![]() 5 ապրիլի 2011 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն կերպ շահարկել հայկական ԱԷԿ հարցը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգմավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը, նա վերջերս Ժնևում մասնակցել է «Խորհրդարանների դերը սպառազինությունների, զինաթափության և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վրա վերահսկողության գործում» սեմինարին, որի ընթացքում թուրք և ադրբեջանցի պատվիրակներն ակտիվ հանդես են եկել հայկական ԱԷԿ-ը փակելու դեմ: «Թուրք և ադրբեջանցի մասնակիցները հայտարարել են, որ հաշվի առնելով Ճապոնիայի իրավիճակը, հայկական ԱԷԿ-ը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: Նրանք կոչ են արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին թույլ չտալ հայկական ԱԷԿ նոր էներգաբլոկի շինարարությունը և շուտափույթ կերպով լուծել նրա փակման հարցը: Ես ի պատասխան հայտարարել եմ, որ հայկական ԱԷԿ-ը լիովին համապատասխանում է անվտանգության նորմերին և այս ոլորտում ինտենսիվորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ»,- հայտարարել է Հրայր Կարապետյանը: Նա սեմինարի ընթացքում նաև հայտարարել է, որ Հայաստանը, որն արդեն 17 տարուց ավել շրջափակման մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պարտավոր է այլընտրանքային աղբյուրներ որոնել և հույսը դնում է ատոմային էներգետիկայի վրա: Մեծամոր քաղաքում գտնվող Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ԱԻՆ շինությունների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը: Նրա խոսքերով, ԱԷԿ-ը համարվել է և համարվում է հատուկ նշանակության օբյեկտ և կառուցվել է հատուկ չափանիշներով և հաշվի առնելով տարածքի սեյսմիկ վտանգը: Միաժամանակ, նա նշել է, որ Հայկական ԱԷԿ-ի միակ բացասական կողմը պաշտպանական շերտի բացակայությունն է: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի է ունեցել 9.0 մագնիտուդով երկրաշարժ և դրան հաջորդած ավերիչ ցունամի: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, անհայտ կորած կամ մահացած է համարվում 5.9 հազար մարդ: Երկրաշարժի հետևանքով «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ը ենթարկվել է վթարի. պայթել են առաջին և երրորդ էներգաբլոկները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |