ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ` ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի սկզբին նախատեսում է պայմանագիր կնքել ամերիկյան մի ընկերության հետ` հայկական զինված ուժերի համար կապի միջոցների մատակարարումների մասին: Ինչպես այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, գործարքը կֆինանսավորվի Հայաստանին ԱՄՆ ռազմական օգնության շրջանակներում ստացված միջոցներից: Ինչպես իր հերթին նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը, հայկական բանակի համար կապի միջոցներ ձեռքբերելու գործընթացի որոշ ուշացումը պայմանավորված էր նրանով, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը սկիզբ էր տրվել միայն նախորդ տարի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---