ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ

PanARMENIAN.Net - 12.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը սկսել է իր չորսօրյա պաշտոնական այցը Թուրքիա: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Անկարա մեկնելուց առաջ Բաքվի օդանավակայանում Հեյդար Ալիեւը հայտարարել է լրագրողներին, որ այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի եւ այլ պաշտոնական անձանց հետ, ինչպես նաեւ` ելույթ թուրքական խորհրդարանում:

Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Անակրայում կհաջողվի ստորագրել ադրբեջանական գազի առք ու վաճառքի պայմանագիր Թուրքիայի հետ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---