ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼՎՈՎԻ ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը մայիսի 18-ին Լվովում կմասնակցի հայկական եկեղեցու վերաբացման ու օծման արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ուկրաինական աղբյուրները, արարողությանը մասնակցելու համար Լվով կժամանեն նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, հանրահայտ դերասան եւ երգիչ Շառլ Ազնավուրը եւ ուրիշ հայ հասարակական ու մշակութային գործիչներ: 640 տարի առաջ Լվովում կառուցված հայկական եկեղեցին գործել է մինչեւ 1953 թվականը: 50 տարի անց եկեղեցու շենքը վերադարձվել է Լվովի հայկական համայնքին, որում ներկայումս ընդգրկված է շուրջ 1,5 հազար հայ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---