Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների դեմ սկսված արշավը

Հայ ազգային  կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների դեմ սկսված արշավը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանությունների սկսած արշավը լրատվամիջոցների դեմ: Այս մասին ասվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Ըստ հայտարարության հեղինակների, այդ հնարավորությունը նրանց ընձեռվել է ներկայիս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հեղինակած եւ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությամբ։ «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթերից հետո այսօր նույնպիսի հարվածի տակ են հայտնվել «Երկիրը», որի դեմ հայց է հարուցել ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը եւ «Հրապարակը», որին դատի է տվել Ռ. Քոչարյանը։ Վերջինս նաեւ պահանջել է կալանք դնել «Հրապարակի» դրամական միջոցների եւ գույքի վրա, ինչը եւ բավարարել է դատարանը։ Կալանք է դրվել նաև «Երկիր» թերթի գույքի վրա:

«Մամուլը, անկախ դրա միջոցների քաղաքական եւ այլ ուղղվածությունից, այն ամենակարեւոր հարթակն է, որտեղ իրացվում են մարդու կարեւորագույն իրավունքները, որտեղ ձեւավորվում է հասարակական կարծիքը, որի անգնահատելի օգնությամբ ձեւավորվում է երկրի քաղաքացիական հասարակությունը։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած արշավանքը»,-ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
---