Երևանի Ազատության հրապարակը շրջապատված է ոստիկանության կողմից![]() 8 ապրիլի 2011 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքի պատճառով Երևանի Ազատության հրապարակը շրջապատված է ոստիկանության կողմից: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, այժմ Մատենադարանի մոտ, որտեղ որոշ ժամանակ անց կսկսվի ՀԱԿ-ի հանրահավաքը, մի քանի հազար մարդ է հավաքվել: Մարդիկ շարունակում են հավաքվել Մատենադարանի մոտ: Չի բացառվում, որ ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները, ինչպես նախորդ անգամ, կմտնեն հրապարակ և այնտեղ կշարունակեն հանրահավաքը: Ավելի վաղ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հաղորդել էր PanARMENIAN.Net ի թղթակցին, որ իշխանությունները փակել են մարզերից Երևան տանող բոլոր ճանապարհները, որպեսզի մարզերի բնակիչները չմասնակցեն հանրահավաքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |