Հայկական արմատական ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ![]() 8 ապրիլի 2011 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Հայկական արմատական ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընդդիմության ցույցը կշարունակվի Ազատության հրապարակում: Զուրաբյանը հաղորդել է նաև, որ ժողովուրդը պատրաստվում է ողջ երկրում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացնել: «Թող ոչ ոք չկասկածի քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացնելու գործում մեր վճռականության մեջ»,- ասել է Զուրաբյանը: ՀԱԿ-ի համակարգողի խոսքով, ընդդիմությունն իշխանություններին հստակ պահանջներ է առաջադրել, սակայն իշխանությունները կամ ցանկանում են ձգել ժողովրդի պահանջների կատարման հարցում` հույս ունենալով, որ ժողովրդական դժգոհության ալիքը կմարի, կամ էլ չեն հասկանում իրավիճակը: Այնուամենայնիվ, Զուրաբյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը գտնում է, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը դեռևս սպառված չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |