Ազատության հրապարակում վերսկսվեց ընդդիմության հանրահավաքը

Ազատության հրապարակում վերսկսվեց ընդդիմության հանրահավաքը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում վերսկսվեց Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը: Ինչպես հաղորդում է հրապարակից PanARMENIAN.Net ի թղթակիցը, ներկա պահին ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նշենք, որ կարճատև բանակցություններից հետո ոստիկանները թույլատրեցին ՀԱԿ-ի կողմնակիցներին մուտք գործել Ազատության հրապարակ և շարունակել հանրահավաքն այնտեղ:

 Ուշագրավ
---