ՆԱՏՕ-Ն ԱՌԱՅԺՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ողջունելով ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու Ադրբեջանի ցանկությունը` Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը ներկայումս չի քննարկում նրա տարածքում իր ռազմական բազաների ստեղծման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Օրեանդա» գործակալությունը, ադրբեջանական խորհրդարանում նման հայտարարությունով հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ին անդամակցելու տեսակետից` տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը ամենալուրջ աշխարհագրական նախադրյալներն ու տնտեսական ներուժն ունի: Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում Ռոբերթսոնը քննարկել է 2006-2007 թվականներին երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները: Այդ մասին դաշինքի ղեկավարը հայտարարել է երեկ երեկոյան Ադրբեջան կատարած այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջին պայմանը` ազատ եւ ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացումն է Ադրբեջանում, որը կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերին: Միեւնույն ժամանակ, Ջ. Ռոբերթսոնը հայտարարել է տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում Ադրբեջանի ներկայիս նախագահ Հեյդար Ալիեւի քաղաքականությանն աջակցելու մասին: ՆԱՏՕ-ի ղեկավարն ընդգծել է, որ այդ հակամարտության չկարգավորվածությունը խիստ թուլացնում է տարածաշրջանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---