Թուրքիայում հայազգի պատգամավորները, միևնույն է, չեն ներկայացնի Ստամբուլի հայ համայնքի շահերը![]() 11 ապրիլի 2011 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի ապագա կազմը ոչնչով չի տարբերվելու ներկայից: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքերով, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը շարունակելու է իշխել խորհրդարանում և կառավարությունում: Հովսեփյանը նշել է, որ խորհրդարան են մտնելու երկու խոշոր ընդդիմադիր ուժեր` Ժողովրդահանրապետական կուսացկությունը և Ազգայնական շարժում կուսակցությունը: «Ներկայացված կլինեն նաև «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության անդամներ: Ինչ վերաբերվում է հայազգի թեկնածուներին, ապա նրանց առաջադրումը պետք է Թուրքիային Եվրամիության համար: Նույնիսկ եթե նրանք խորհրդարան մտնեն, ապա կներկայացնեն իրենց առաջադրած կուսակցությունների շահերը, այլ ոչ թե Ստամբուլի հայ համայնքի»,- ընդգծել է Հովսեփյանը: Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 12-ին: Կուսակցությունների նախընտրական ցուցակներում կարող են հայտնվել 3-4 հայեր, բայց վերջնական որոշում դեռ չի ընդունվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |