ՄԱՐՏԻ 8-ԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - 06.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Մարտի 8-ին Աթենքում տեղի կունենան Հայաստանի, Հունաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն եռակողմ տնտեսական համագործակցության խնդիրներ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:

Առաջին անգամ երեք երկրների ԱԳ նախարարները հանդիպել էին Երեւանում, ուր քննարկել էին «Իրան-Հայաստան» գազատարի կառուցման նախագծին այդ երեք երկրների մասնակցությանը առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնություն էին ձեռք բերել իրենց երկրներում էներգետիկային վերաբերող տվյալների բազայի ստեղծման վերաբերյալ: Այդ հանդիպման ժամանակ Հունաստանը հանդես էր եկել զբոսաշրջիկության, տրանսպորտի, արդյունաբերության, տեխնոլոգիաների եւ տնտեսության բնագավառներում միջազգային սեմինարների կազմակերպման նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ 1999թ-ի սեպտեմբերին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ Հունսաստանի ԱԳ նախարար Ջորջ Պապանդրեուն էներգետիկայի, տրանսպորտի եւ զբոսաշրջիկության բնագավառներում Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր էին ստորագրել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---