ՀԱԿ. Հայկական ընդդիմության պահանջները համընկնում են միջազգային հանրության պահանջների հետ![]() 18 ապրիլի 2011 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայկական իշխանությունների հերթական քննադատությամբ: Ինչպես ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ, վերջին մի քանի օրերին ՀՀ վարչախմբի պատճառով միջազգային հանրությունը երկրին 3 «հարված» է հասցրել. վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը, ԱՄՆ Պետդեպարտամենտը 2010թ. «Մարդու իրավունքների զեկույցում» ողջ միջազգային հանրության առջև Հայաստանը ներկայացնում է որպես բռնապետություն, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումից հետո հանդես են եկել ընդարձակ հայտարարությամբ, որտեղ որպես ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառ առանձնացրել են մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը: Ինչպես նշվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ, այս հարվածները Հայաստանին հասցվել են միայն ու միայն այն պատճառով, որ ռեժիմը, իր ոչ լեգիտիմության բերումով, շարունակում է կառչած մնալ գործելակերպի բռնապետական ու հակաօրինական մեթոդներից, ի զորու չէ առաջնորդվել քաղաքական մտածողությամբ, առավել ևս` չի գիտակցում և չի առաջնորդվում պետական շահերով։ Ընդգծվում է նաև, որ այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում ՀԱԿ-ի առաջնահերթ պահանջները (որոնք համընկնում են նաև միջազգային հանրության պահանջներին), ոչ միայն «թունավորված է» մնում երկրի ներքաղաքական մթնոլորտը, այլև դրա պատճառով Հայաստանի ժողովուրդը զրկվում է լուրջ օգնությունից: Հայ ազգային կոնգրեսն ակնկալում է, որ երկրի իշխանությունները վերջապես կհրաժարվեն որևէ իշխանության անհարիր «տղայական» վարքագծից, շուտափույթ քայլեր կանեն ընդդիմության, այսօր արդեն՝ նաև միջազգային հանրության կողմից առաջադրված պահանջների կատարման ուղղությամբ, ինչը բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |