«Ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը առանձնազրույց են ունեցել19 ապրիլի 2011 - 10:27 AMT PanARMENIAN.Net - «Ժամանակ» թերթի հաղորդմամբ ապրիլի 17-ին` Կարեն Դեմիրճյանի տարեդարձի օրը, Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, վերջինիս շիրիմին այցելելիս, հանդիպել են ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառամգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես իր հերթին նշում է «Հրապարակը», Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել է առաջին նախագահին, և նրանք զրուցել են մոտ 15 րոպե: Ոչ Ժառանգությունը, ոչ էլ ՀԱԿ-ը չեն մեկնաբանում այդ հանդիպումը և չեն մանրամասնում ինչի վերաբերյալ է եղել ընդդիմադիրների զրույցը: Մարտի 17-ին, երբ ՀԱԿ հանրահավաքը Մատենադարանի մոտից տեղափոխվել էր Ազատության հրապարակ, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր բարևել հրապարակում այն օրերին հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո նրանց միջև վիրտուալ հակամարտություն էր սկսվել:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |