Սերգեյ Նարիշկինը վստահ է, որ հայ-ռուսական համաժողովը ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները

Սերգեյ Նարիշկինը վստահ է, որ հայ-ռուսական համաժողովը ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:Նախագահը գոհունակությամբ փաստել է, որ տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու առաջարկն օպերատիվ կերպով արձագանք է ստացել ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից:

«Մենք բարձր ենք գնահատում, որ Դուք այսօր Երևանում եք և գլխավորում եք այսքան մեծ պատվիրակություն: Վստահ ենք, որ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների անցկացման շնորհիվ կարող ենք պահպանել մեր երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Այն բխում է մեր պետական և ազգային շահերից, արտացոլում` մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը»,- ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին` ջերմ ընդունելության համար և շնորհավորել հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և արդյունավետ քննարկումների կապակցությամբ:

«Իսկապես, համաժողովը ցույց տվեց, թե ինչ հետաքրքրություններ ունեն մեր երկու երկրների տարածաշրջանները: Համաժողովը տարածաշրջաններին համագործակցության մեջ ներգրավելու լավ հնարավորություն է, որն իմ կարծիքով, ավելի կամրապնդի Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը»,-նշել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

 Ուշագրավ
---