ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ

PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, հանդես գալով Միլի մեջլիսում, միանշանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներց եւ ոչ մեկը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով ադրբեջանական գործակալությունները, Ալիեւը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը համաձայներ «ընդհանուր պետության» մոդելին, ապա կկորցներ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ադրբեջանի նախագահը դժգոհություն է հայտնել նաեւ միջնորդների այլ առաջարկների վերաբերյալ, ընդգծելով, որ դրանք չեն կարող լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք: Ալիեւը հայտարարել է, որ երբեք չի ստորագրի Ադրբեջանի ազգային շահերին հակասող խաղաղ համաձայնագիր: Եթե հայտնվի որեւեէ կոնսենսուսային առաջարկ, ապա այն կներկայացվի հասարակության քննարկմանը, ասել է Ադրբեջանի նախագահը: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---