ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԽԱՂԱՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի ԱԳ նախարարը զարմանք է հայտնել այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում կայանալիք ղարաբաղյան կարգավորման ուղիների քննարկման կապակցությամբ եւ նշել է, որ մոտ ապագայում խաղաղ համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում:

Վ. Օսկանյանը ընդգծել է, որ հայկական մամուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեք առաջարկների հրապարակման մասին որոշումը ընդունվել է միայն Ադրբեջանի պաշտոնական ԶԼՄ-ներում դրանք հայտնվելուց հետո: Վարդան Օսկանյանը դժվարացել է կանխատեսել միջնորդների առաջարկների հրապարակման հնարավոր հետեւանքները եւ նշել է, որ այսօր այդ փաստաթղթերից եւ ոչ մեկի հիման վրա բանակցություններ չեն վարվում: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---