ԱԴՐԲԵՋԱՆԻ 50 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի մոտ 50 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ հայտարարել են, որ կոչ կանեն ժողովրդին կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ, եթե այսօր խորհրդարանում կայանալիք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկումների ընթացքում ի հայտ գա իշխանությունների դրական վերաբերմունքը Հայաստանի հետ «կապիտուլյանտական» խաղաղության ստորագրմանը:

Կուսակցությունների ղեկավարների հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները հակասում են երկրի Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին:


 Ուշագրավ
---