Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՐՏԻ 3-ԻՆ Հ. ԱԼԻԵՎԸ ԿԺԱՄԱՆԻ ՓԱՐԻԶ

PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով մարտի 3-ին Հեյդար Ալիեւը կժամանի Փարիզ:

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Փարիզում Հեյդար Ալիեւը իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ կանցկացնի ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հերթական փուլը»: Սկզբում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները առանձնազրույց կունենան, որից հետո նրանց կմիանա Ժակ Շիրակը:

Ադրբեջանական «Բիլիք Դունյասի» գործակալությունը հաղորդում է, որ Քոչարյանի եւ Ալիեւի նոր հանդիպումը կտեւի երեք օր: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---