Մարի Յովանովիչ. ԱՄՆ նախագահի դիրքորոշումն ապրիլի 24-ի հարցում չի փոխվել![]() ![]() PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապրիլի 24-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Այսօր շատ տխուր օր է և մեր դեսպանատան աշխատակիցները գալիս են հուշահամալիրի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ այս տարի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական օր է, քանի որ համընկնում է Զատիկի հետ: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին՝ Յովանովիչն ասել է,որ «դա շատ ուժեղ ուղերձ էր, վկայում է հայ ժողովրդին նրա նվիրվածության մասին»: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը չի փոխվել, մեջբերելով Օբամայի խոսքերը. «Կարևոր է նայել դեպի ապագան, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմել է ԱՄՆ հայ համայնքին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նա կիրառեց «Մեծ Եղեռն տերմինը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |