ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Նիստին մասնկացում են նախագահ Հեյդար Ալիեւը, խորհրդարանի, ԱԳՆ-ի, քաղաքական կուսակցությունների, Բաքվում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ հասարակության ներկայացուցիչներ:

Նիստում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահը, որը տեղեկացրել է ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացի նախադրյալների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին: Մասնավորապես, նշել է Ալիեւը, Ադրբեջանի հասարակությունը միջնորդների երեք առաջարկներին ծանոթանալու եւ գործընթացի վերաբերյալ իր կարծիքը արտահայտելու հնարավորություն է ստացել:

Ներկա գործընթացը Հ. Ալիեւը անվանեց «շատ ծանր եւ լարված, սակայն առաջ ընթացող»: Նա ընդգծեց փոխզիջումների կարեւորությունը, որին պետք է պատրաստ լինեն հակամարտության կողմերը:

Նիստում ելույթ է ունեցել անեւ ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը, որն ասել է, որ «դեռ չի հաջողվել Հայաստանի հետ «պատվավոր» խաղաղություն ձեռք բերել»: Նա եւս կարեւորել է փոխզիջուները եւ Ադրբեջանի հասարակությանը կոչ է արել սատարել Ալիեւին` խնդրի շուտափույթ կարգավորման գործում:

Նիստին մասնակցել են նաեւ նախկին ԱԳ նախարարներ Գասան Գասանովը, Թոֆիկ Զուլֆուգարովը եւ արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---