ՀԱԿ-ը շնորհավորում է բոլորին Ազատության հրապարակում հանարահավաք անցկացնելու առթիվ

ՀԱԿ-ը շնորհավորում է բոլորին Ազատության հրապարակում հանարահավաք անցկացնելու առթիվ

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը։

«Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլորին։ Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը»,- ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնում ենք, որ Ազատության հրապարակում առաջին իրազեկված հանրահավաքը տեղի կունա ապրիլի 28-ին, սկիզբը ժամը 18-ին։

17  Ընդդիմության բողոքի ցույցերը Երևանում
 Ուշագրավ
---