Կարեն Անդրեասյանը կաշխատի երկխոսություն հաստատել ընդդիմության ու կոալիցիայի միջև![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հերթական անգամ հաստատեց ընդդիմադիր ՀԱԿ-ի ու կոալիցիայի միջև միջնորդ հանդիսանալու իր պատրաստակամությունը: Ըստ նրա, գլխավոր նպատակը կողմերի միջև երկխոսության հաստատումն է: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր էր արդյոք, որ կողմերը փոխզիջման հասնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարցում, Անդրեասյանը ձեռնպահ է մնացել գնահատականներից: Սակայն, նա նշել է, որ երբ կողմերը բանակցային սեղանի մոտ են, նրանք կարող են քննարկել ցանկացած հարց: «Ես չեմ կարող նախապես ասել, թե ինչ դիրքորոշում կունենան կողմերը տարբեր հարցերում»,-ասել է նա: Նա նշել է, որ եթե կողմերը փոխզիջման գան, դա կլինի ողջ հանրության հաղթանակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |