Մասիմիլանո Լակոտա. Եվրոպական հանրությունը պետք է լիարժեք ու ճշգրիտ պատկերացում ունենա Մեծ Եղեռնի մասին26 ապրիլի 2011 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ին ընդունեց «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» (Իտալիա) կազմակերպության պատվիրակությանը` գլխավոր քարտուղար Մասիմիլանո Լակոտայի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնութան հետ կապերի բաժինը, կազմակերպությունը հայաստանյան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ ստորագրել է Հայոց ցեղասպանության տեղեկացվածության ընդլայնմանը միտված մշակութային ծրագրերի վերաբերյալ հուշագիր: Մասնավորապես` նախատեսվում է Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի կառույցների հետ նախաձեռնել համակարգված գործողություններ` պատմական ժառանգության տարածմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Մասիմիլանո Լակոտայի խոսքով` կազմակերպությունը Հայոց ցեղասպանության պատմությունը համարում է Եվրոպայի պատմության անքակտելի մաս, և կարևորում է, որ եվրոպական հանրությունը լիարժեք ու ճշգրիտ պատկերացում ունենա 20-րդ դարասկզբի ողբերգական դեպքերի մասին: Հյուրերը տեղեկացրեցին, որ այցելել են Լեռնային Ղարաբաղ, տեղում ծանոթացել իրավիճակին, և մտադիր են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անաչառ և հավաստի տեղեկություն ներկայացնել եվրոպացիներին: Փոխվարչապետը ողջունեց կազմակերպության մտադրությունը` նշելով, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում է: Մի քանի տարի հետո նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և Ա. Գևորգյանը կարևորեց, որ ի դեմս կազմակերպության Հայաստանն ունենալու է մի գործընկեր, որը եվրոպական հանրությանն օբյեկտիվորեն կտեղեկացնի ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի մասին: «Այն խնդիրները, որոնք իր առջև դրել է կազմակերպությունը, բացի մարդասիրական լինելուց, նաև կանխարգելիչ դեր ունեն»,-նշեց փոխվարչապետը` պատրաստակամություն հայտնելով սատարել համատեղ նախաձեռնություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |